«Վան» է տեղափոխվել կոլումբիացի պաշտպան Ջեֆֆերսոն Անդրես Գռանադո Մանյարեսը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բուլղարական «Բոտև», «Կրումովգրադ», ռուսական «Վիստա» ակումբներում։
Ջեֆֆերսոն Գռանադոն «Վան» է տեղափոխվել «Բոտև» ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։