«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին անվանել է աշխարհի լավագույն կիսապաշտպան։
«Ռոդրին այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Անհավանական խաղացող, ով կարող է ամեն ինչ անել:
Սա հիանալի ձեռքբերում էր «Մանչեսթեր Սիթիի» համար: Մի մոռացեք, որ առանց Ռոդրիի մեզ համար չափազանց դժվար կլիներ հասնել նրան, ինչ ունենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):