««Շիրակին» է միացել կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը։
Կոնեն 2023 թվականի ապրիլից առանց ակումբի էր։ Նրա վերջին թիմը թուրքական «Թուզլասփորն» էր։
28-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականին ևս հանդես է եկել «Շիրակում»։