«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշի վիճակի մասին։ Նա վնասվածք էր ստացել փետրվարի 13-ին կայացած Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» դեմ խաղում (3:1)։
«Դա այնքան էլ վատ չէ, որքան սպասվում էր, Ջեքը շատ երկար չի բացակայի: Գուցե դա կտևի 10 օր։ Վերականգնումը կարող է տևել երեք շաբաթ կամ մեկ ամիս, բայց ես կարծում եմ, որ նա ավելի շուտ կվերադառնա: Սա լավ նորություն է մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել City Xtra-ն։
Փետրվարի 20-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի հետաձգված խաղում կհյուրընկալի «Բրենթֆորդին»:
Այս մրցաշրջանում 28-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։