«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է կատալոնական թիմի նախկին հարձակվող Թիերի Անրիի ցուցանիշը։
Լևանդովսկին «Սելտայի» դեմ խաղում խփել է իր 50-րդ գոլը թիմի կազմում։ Այսպիսով, լեհ ֆուտբոլիստը շրջանցել է Անրիին, ով «Բարսելոնայի» մարզաշապիկով 49 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Բարսելոնա»-«Սելտա» հանդիպումն ավարտվել կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Այս խաղում Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ։