Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է ակումբում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ապագայի մասին։
«Դրսից շատ խոսակցություններ են տարածվում։ Ի վերջո, մենք պետք է հաղթենք… Կհաղթենք, հետո թեման կփակվի։
Մենք չենք կարող հանգստանալ, երբ երկու անգամ անընդմեջ պարտվում ենք: Սա գոնե մեզ ստիպում է գիտակցել դա։ Բայց մենք նաև չենք ցանկանում դրամատիզացնել իրավիճակը։ Մենք ունենք 50 միավոր։ Մենք գիտենք, որ կարող ենք ավելի լավ խաղալ: Հիմա պետք է դա ցույց տանք խաղադաշտում»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Հայների խոսքը մեջբերում է լրագրող Ջուլիան Բուլը։
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորում է 2023 թվականի մարտից։