Այսօր՝ փետրվարի 18-ին, կկայանա իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Ռայո Վալեկանոն» ու Մադրիդի «Ռեալը»:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Թիմերի մեկնարկային կազմերը՝
«Ռայո Վալեկանո». Դիմիտրիևսկի, Լեժեն, Էսպինո, Բալիու, Էրնանդես, Մարտին, Տրեխո, Լոպես, Պալազոն, Գարսիա, դե Տոմաս:
«Ռեալ Մադրիդ». Լունին, Նաչո, Գարսիա, Վասկես, Կամավինգա, Մոդրիչ, Չուամենի, Վալվերդե, Դիաս, Խոսելու, Վինիսիուս:
Լա Լիգայի 24 տուրից հետո «Ռայո Վալեկանոն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում նույնքան հանդիպումներից հետո վաստակել է 61 միավոր և գրավել է առաջին տեղը։