«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։
«Դժվար հանդիպում էր: Մենք այստեղ մի քանի անգամ խաղացել ենք, և մթնոլորտը հիանալի է: «Կոպենհագենը» պատասխան խաղում կփորձի անել հնարավոր ամեն ինչ։ Նրանք հիանալի խմբային փուլ անցկացրեցին, ուստի մենք պետք է հարգենք նրանց:
Մենք շատ լավ սկսեցինք, բայց հետո սխալվեցինք, և նրանք օգտվեցին դրանից: Բայց կարծում եմ, որ մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել երկրորդ խաղակեսում: Բարեբախտաբար, հաջողվեց խփել երրորդ գոլը և լավ առավելություն ստանալ»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Անգլիայում։