«Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Մադրիդյան թիմի կազմում հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Բրահիմ Դիասը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին՝ Մադրիդում։
Նշենք, որ այս հանդիպումը հոբելյանական էր իսպանական գրանդի ֆուտբոլիստ Ռոդրիգոյի համար․ բրազիլացին իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։