«Չելսին» պատրաստվում է ձևակերպել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը։
Նշվում է, որ դե Յոնգը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։ Բացի «Չելսիից», Ֆրենկիի տրանսֆերին նաև հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» արդեն առաջարկ է պատրաստել դե Յոնգի տրանսֆերի վերաբերյալ։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո։