«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Բունդեսլիգայում «Բայերի» ելույթների մասին.
«Միգուցե նրանք լավագույն ֆուտբոլն են ցուցադրում Բունդեսլիգայում, բայց միայն դրա համար գավաթ չեն տալիս։
Մենք նույնպես շատ լավ հանդիպումներ անցկացրինք: Նկատի ունեմ Դորտմունդի հետ խաղը և «Շտուտգարտի» հետ հանդիպումը։
Մեր թիմը հիանալի գործեց նաև Մյունխենում կայացած «Բայերի» հետ առաջին տուրի խաղում»,- մեջբերում է «Բավարիայի» պատվավոր նախագահին Bayern & Germany-ն։