Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են քննադատում իր թիմին։
«Այս մրցաշրջանի առաջին կեսը լավագույններից մեկն է «Բավարիայի» համար վերջին մի քանի տարիների ընթացքում: Ես չեմ հասկանում, թե ինչու մարդիկ ուրախ չեն այս կապակցությամբ: Չեմ սպասում, որ մենք յուրաքանչյուր խաղում կհաղթենք 4։0 հաշվով։ Մենք խաղում ենք բազմաթիվ «չեզոք» երկրպագուների դեմ, որոնք ցանկանում են, որ «Բայերը» հաղթի առաջնությունը: Բայց մենք խաղում ենք մեր և տիտղոսի համար»,- Տուխելի խոսքերը մեջբերել է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 20 տուրից հետո «Բայերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ հաջորդ տեղում գտնվող «Բավարիայից»: Վաղը՝ փետրվարի 10-ին, Լևերկուզենը կխաղա մյունխենցիների հետ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։ Խաղը կկայանա «Բայ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 20:30-ին։