Բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» և «Չելսիի» իսպանացի նախկին հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության մասին։
Սպասվում է, որ Դիեգո Կոստան մոտ օրերս կժամանի Պորտու Ալեգրի՝ բուժզննում անցնելու և մինչև 2024 թվականի ավարտը պայմանագիր կնքելու համար։ 35-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ ավարտվել էր հունվարի 1-ին։
Նախորդ մրցաշրջանում Կոստան «Բոտաֆոգոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։