Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Իմ ապագա՞ն։ Ես չեմ կարող այս հարցում որոշում կայացնել մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։ Իմ միակ գործը Անգլիայի համար մրցաշարում հաղթելն է: Իմ կարծիքով, ես գիտեմ, թե ինչի ենք մենք ընդունակ, գիտեմ, թե որն է լինելու իմ սեփական հաջողության չափանիշը։ Դրանից հետո ես այլ բանի մասին չեմ մտածում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ Եվրո 2024-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հավաքականները։
Գարեթ Սաութգեյթն իր պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի սեպտեմբերից։