Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Ֆրայբուրգի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք գիտենք, թե որքան տհաճ է «Ֆրայբուրգը» որպես մրցակից։ Նրանք հավատարիմ են մնում իրենց մոտեցմանը և կշարունակեն դա անել այս խաղում։ Այնուամենայնիվ, մենք տրամադրված ենք երեք միավոր վաստակելու տնային խաղում՝ մեր երկրպագուների ներկայությամբ:
Թիմը շատ դժգոհ մնաց Հայդենհայմում կայացած հանդիպումից և արդյունքից (0:0): Մենք կարող ենք և պարտավոր ենք խաղալ շատ ավելի լավ ֆուտբոլ։ Բացառությամբ «Հայդենհայմի» հետ խաղի, մենք միշտ մի քայլ առաջ ենք գնացել՝ չորս խաղում բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ, այն էլ ինքնագոլ։ Մյուս կողմից, «Բորուսիայի» ֆուտբոլիստները խփել են 10 գոլ։ Մենք միշտ ունակ ենք գոլեր խփելու։ Մենք ցանկանում ենք դա ցույց տալ այս խաղում»,- Թերզիչի խոսքը մեջբերել է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 9-ին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Երևանի ժամանակով 23։30-ին։