Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հաագը կշարունակի իր աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է լրագրող Սթիվ Բեյթսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր չէ բաժանվել 54-ամյա մարզչից։ Նշվում է, որ Էրիկ տեն Հագի հրաժարականի հարցը արդիական կլինի միայն այն դեպքում, եթե թիմը ձախողի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։
Այս պահին «Կարմիր սատանաները» զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը, 23 տուրերում վաստաած 38 միավորով։