Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է Խուլեն Լոպետեգիի ծառայություններով։
Relevo-ի տեղեկություններով՝ գերմանական ակումբը իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյին փոխարինող է դիտարկում Լոպետեգիին։ Ըստ լուրերի՝ Ալոնսոն հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել «Լիվերպուլը»։ Նշվում է, որ մինչ այժմ «Բայերը» Լոպետեգիից պատասխան չի ստացել։
20 տուրից հետո «Բայերը» 52 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոպետեգին, որ այժմ թիմ չունի, հրաժարվել է Սաուդյան Արաբիայում մեծ աշխատավարձից։