«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ կցանկանար աշխատել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես երբեք հնարավորություն չեմ ունեցել մարզելու Լիոնել Մեսսիին, բայց հիմարություն կլինի ենթադրել, որ մարզիչներից ինչ-որ մեկը կարող է նրան ինչ-որ բան սովորեցնել, քանի որ նա բնածին շնորհ ունի, նա արդեն ամեն ինչ գիտի։ Ավելին, նա ինքը կարող է ձեզ ինչ-որ բան սովորեցնել։ Միակ բանը, որով մարզիչները կարող են պարծենալ Մեսսիի դեպքում, այն է, որ նրանք պատիվ են ունեցել գլխավորելու այն թիմը, որում նա խաղացել է»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է 2023 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։