«Նապոլի» ֆուտբոլային ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նշել է, որ սխալվել է՝ թույլ տալով Լուչիանո Սպալետիին հեռանալ նեապոլցիներից։
Մարզչի գլխավորությամբ «Նապոլին» նվաճեց իր առաջին չեմպիոնությունը վերջին 33 տարվա մեջ՝ դառնալով տիտղոսակիր 2022/2023 մրցաշրջանում։
«Սպալետի՞ն։ Ես սխալվեցի, երբ բաց թողեցի նրան, դա սխալ էր»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):