«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանն հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է իտալական Tuttosport պարբերականը։
Մենյանը ՊՍԺ-ի սան է։ 2015-ից 2021 թվականներին դարպասապահը հանդես է եկել «Լիլում»: Ֆրանսիացի դարպասապահը «Միլան» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ռոսոներիների կազմում նա 2021/2022 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։
28-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը դարպասապահի շուկայական արժեքը գնահատում է 45 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնության 20 տուրից հետո «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ներքին առաջնության հաջորդ խաղում Թոմաս Տուխելի թիմը կխաղա առաջատար Լևերկուզենի «Բայերի» հետ։