Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը կմասնակցի ընկերական մրցաշարի Լոս Անջելեսում:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան։ Մրցակից հավաքականներն են Իռլանդիան և Գվատեմալան:
Մրցավայրի և այլ մանրամասների մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը։