Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հորդանանի հավաքականը հաղթել է Հարավային Կորեայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվել է Հորդանանի հավաքականի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հորդանանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ։
Տիտղոսի համար Հորդանանի հավաքականը կխաղա Իրան-Կատար հանդիպման հաղթողի հետ, որոնք կհանդիպեն փետրվարի 7-ին։
Ասիայի գավաթի եզրափակիչը կկայանա փետրվարի 10-ին։