Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի նամակ է հղել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կապված Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ»-«Ատլետիկո Մադրիդ» (5:3) կիսաեզրափակչի ժամանակ Ֆրանց Բեկենբաուրի պատվին մեկ րոպե լռության ժամանակ հնչած սուլոցների հետ: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Հիշեցնենք, որ Բեկենբաուերը մահացել է հունվարի 8-ին 78 տարեկան հասակում։ Ընդհանուր առմամբ, Ֆրանցը ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում անցկացրել է 620 հանդիպում, որոնցում դարձել է 74 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։