«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալն» ի վիճակի է այս մրցաշրջանում նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը։
«Խաղից հետո («Արսենալ» — «Լիվերպուլ»՝ 3:1) ես ասացի, որ այս արդյունքը օգուտ կբերի «Մանչեսթեր Սիթիին»: Բայց «Արսենալը» տիտղոսը նվաճելու փոքր շանսեր ունի, և դրա մեծ մասը կախված կլինի «զինագործների» պաշտպանողական խաղից: Այս պահին կարծում եմ, որ նրանք ԱՊԼ-ի լավագույն թիմն են պաշտպանողական խաղի տեսանկյունից։
Պրեմիեր լիգայի երկու լավագույն հարձակողական թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», իրականում ոչինչ չարեցին «Արսենալի» դեմ արտագնա հանդիպումներում, և դա է, որ «զինագործներին» հնարավորություն է տալիս նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։ .