«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (3:1)։ Այս խաղում ֆուտբոլիստը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
«Նրանք ֆանտաստիկ թիմ ունեն, բայց մենք պետք է արձագանքեինք բաց թողած գոլին, և դա արեցինք,- Ֆոդենի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 49 միավոր և առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում ընդամենը 2 միավորով, սակայն 1 խաղ քիչ է անցկացրել։