«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է հանդիպումներ անցկացնել ռուսական թիմերի հետ, որպեսզի չկորցնի ուկրաինացիների հետ ուսումնամարզական հավաքի ավարտին նախատեսված հանդիպումները, «Матч ТВ»-ին ասել է հայկական ակումբի ավագ մարզիչ Ռոման Մոնարյովը։
Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր, որ «Փյունիկը» չի խաղա «Օրենբուրգի», «Կրիլյա Սովետովի» և «Խիմկիի» դեմ՝ ուկրաինացի ֆուտբոլիստների՝ ռուսների դեմ խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելու պատճառով։ Օրենբուրգի սպորտային տնօրեն Դմիտրի Անդրեևը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ ակումբը փաստի առաջ է կանգնել, և օրենբուրգցիները գոհ չեն այս վերաբերմունքից։
«Հավաքի ավարտին նախատեսված են խաղեր Ուկրաինայի թիմերի հետ։ Եթե ռուսների հետ հանդիպումներ անցկացնեինք, ապա կարող էինք կորցնել այս խաղերը, ուստի չեղարկեցինք «Օրենբուրգի», «Կրիլյա Սովետովի» և «Խիմկիի» հետ հանդիպումները։ Մենք հանդիպումներ ունենք ուկրաինական ակումբների՝ «Շախտյորի», «Զորյայի» և «Ալեքսանդրիայի» հետ, որոնք նախատեսված են հավաքի ավարտին, այսինքն՝ մրցաշրջանից առաջ։ Հավաքի ավարտին դժվար կլիներ մրցակից գտնել։ Մենք այս ընտրությունը կատարեցինք, ուստի ստիպված եղանք չեղարկել ռուսական ակումբների հետ հանդիպումները»,- ասել է Մոնարյովը «Матч ТВ»-ին:
Ավելի ուշ «Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը հերքել էր ուկրաինացիների պատճառով ռուսական ակումբների հետ խաղալուց հրաժարվելու մասին լուրերը։