Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջովանի Ռեյնան մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ տեղափոխվելուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ամերիկացի ֆուտբոլիստը շուտով վարձավճարով կմիանա «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Այս մրցաշրջանում 21-ամյա Ջովանին 11 հանդիպում է անցկացրել գերմանական Բունդեսլիգայում։ Կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2019/20 մրցաշրջանից։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 մլն եվրո։