«Վեսթ Հեմի» հարձակվող Սաիդ Բենրահման մոտ է վարձավճարով «Լիոն» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են 28-ամյա ալժիրցու տեղափոխության շուրջ։ Ֆրանսիական ակումբը կվճարի 5 մլն եվրո, իսկ լրիվ տրանսֆերը գնելու գումարը կկազմի 12 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Բենրահման անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։