Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի մասին։
«Եթե Սուպերլիգայի նախագիծն առաջ գնա, ես հրաժարական կտամ։ Ես կհեռանայի, քանի որ իսպանական ֆուտբոլը կբախվեր սարսափելի տնտեսական խնդրի։ Եկամուտները կարճ ժամանակում կկրճատվեն կիսով չափ։ Ես չեմ կարող շարունակել այն, ինչը մեզ կհանգեցնի փլուզման և աղետի։ Հաջողության այս ամբողջ էկոհամակարգը, որը մենք կառուցել ենք 40 տարվա ընթացքում, կփլուզվի: Առաջիկա օրերին մենք ուշադիր կուսումնասիրենք այս շարժման մասշտաբները»,- Տեբասի խոսքը մեջբերել Mirror-ը։
2021 թվականի ապրիլին հայտարարվեց Սուպերլիգայի ստեղծման մասին, որի հիմնադիրները 12 ակումբներ էին։ Սակայն ՈՒԵՖԱ-ի և ազգային ֆեդերացիաների քննադատություններից հետո նրանց մեծ մասը ինքնաբացարկ հայտնեց: 2023 թվականի դեկտեմբերի 21-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Սուպերլիգայի՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից դրա արգելափակումն անօրինական ճանաչելով։