«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Նոթինգհեմի» հետ հանդիպմանը ցուցադրած խաղի մասին (2:1)։
Այս հանդիպմանը 26-ամյա բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Այսօր մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց չօգտագործեցինք դրանք։ Մեզ իսկապես պետք է Ժեզուսն իր լավագույն վիճակում: Նա որոշակի հեղուկ ունի իր ծնկի մեջ, բայց նա ասել էր, որ ցանկանում է դուրս գալ խաղադաշտ: Երբ ֆուտբոլիստը նման մտածելակերպ ունի, դա միանշանակ լավ արդյունքի կբերի։ Նա փայլուն խաղ ցուցադրեց»,- Արտետայի խոսքն է մեջբերել The Guardian-ը:
Ժեզուսն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։