Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում կայացել է այս փուլի առաջին հանդիպումը, որում հանդիպեցին երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչները՝ «Սանկտ Պաուլին» և «Ֆորտունան»։
Հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով։ Լրացուցիչ ժամանակում թիմերը աչքի ընկան ևս մեկական անգամ:
Տանտերերն իրենց գոլը խփեցին լրացուցիչ ժամանակի վերջում, սակայն պարտվեցին 11 մետրանոց հարվածաշարում (3:4 մ):
Արդյունքում «Ֆորտունան» դուրս եկավ կիսաեզրափակիչ։