Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում։
Նշվում է, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի ներկայացուցիչների հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստ է աշխատել Պրեմիեր լիգայում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։