Հարավային Աֆրիկայի հավաքականը Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 2։0 հաշվով հաղթեց Մարոկկոյին։
Հանդիպման 33-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո մարոկկացի հարձակվող Աբդե Էզալզուլիի գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց հարավաֆրիկացիների հարձակվող Էվիդենս Մակգոպան։
84-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին վրիպեց 11 մետրանոց նշակետից։ 90+2-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, իսկ երեք րոպե անց Հարավաֆրիկյան հավաքականի կիսապաշտպան Տեբոհո Մոկոենան խփեց իր թիմի երկրորդ գնդակը։
Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչում Հարավային Աֆրիկան կհանդիպի Կաբո Վերդեի հետ: