«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե որքան դժվար է լինել «Բլաուգրանայի» մարզիչ։
«Ես դա զգում էի անընդհատ: Հենց այդպես էլ կա։
Հանգամանքները ստիպում են քեզ զգալ, որ արժանի չես դրան: Այս մասին ինձ ասաց Պեպը (Գվարդիոլան՝ ArmSport): Ես տեսա, թե ինչ ազդեցություն ունեցավ «Բարսելոնայի» մարզիչը լինելը Լուիս Էնրիկեի վրա: Ասենք՝ խնդիր ունենք այս պաշտոնին ներկայացվող պահանջների հետ կապված։ Զգում ես, որ կյանքդ ամեն օր խաղասեղանին է դրված: Այդ իսկ պատճառով ես ասում եմ, որ դա շատ դժվար է, հաճույք չես ստանում բուն գործընթացից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։