Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորող Չավիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու որոշումը։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չավիի հետ։ Չափազանց կարևոր է, որ մարդ երջանիկ լինի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է որևէ որոշում կայացնելուն»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Չավին իր որոշման մասին հայտարարել էր հունվարի 27-ին կայացած 22-րդ տուրի «Վիլյառեալի» հետ վերջին խաղից հետո (3:5) կայացած մամուլի ասուլիսում։ Սակայն իսպանացի մասնագետը խոստովանել է, որ ապագայում կարող է վերադառնալ ակումբ։