«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է այն հարցին, թե գիտի՞՝ ով է գլխավորելու կատալոնական ակումբը, երբ Չավին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Ինձ համար պա՞րզ է, թե ով է լինելու թիմի հաջորդ մարզիչը: Միանգամայն հնարավոր է։
Չավին հեռանո՞ւմ է: Ես զարմացա, ինչպես բոլորը»,- Դեկուի խոսքերը մեջբերել է barcacentre-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):