«Նոային» է միացել Պաբլո Ռենան Դոս Սանթոսը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա պաշտպանը կարիերան սկսել է հայրենիքում՝ բրազիլական «Պայսանդուում» և խաղացել է պորտուգալական «Մարիտիմուում», «Բրագայում», «Մորիերենսեում»։ Պորտուգալիայի առաջնությունում Պաբլոն ընդհանուր առմամբ անցկացրել է 64 խաղ ու խփել 4 գոլ։
Բրազիլացի պաշտպանի վերջին թիմը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդը»։