Իսպանական «Սևիլիան» հայտարարել է, որ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը լքել է ակումբը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբ տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նա արդեն բարեհաջող բուժզննում է անցել մինչ նոր ակումբ տեղափոխվելը։
35-ամյա Ռակիտիչը «Բարսելոնայից» «Սևիլիա» էր վերադարձել 2020 թվականին։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։