Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չավիի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը։
«Չավիի խոսքերը հեռանալու մասի՞ն.․․ Սա տեղի ունեցավ վերջերս ու ես առիթ չեմ ունեցել շատ մտածել դրա մասին: Նման որոշումներ լինում են, ոմանք գնում են, մյուսները գալիս են։ Իրավիճակն ակումբում արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում, երբ լինում է մարզական ճգնաժամ։
Դա կարող է պատահել բոլոր ակումբներում՝ անկախ նրանից՝ ֆինանսական գործերը լավ են, թե ոչ։ «Բարսելոնան» թիմ է, որը միշտ ցանկանում է հաղթել ամեն ինչ, և մարզչի համար հիասթափեցնող է, երբ նա հաջողության չի հասնում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չավին գլխավորել է «Բարսելոնան» 2021 թվականի նոյեմբերին։