Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը կարող է մադրիդյան ակումբում մնալ ևս մի քանի մրցաշրջան, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս 32-ամյա ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ կանի։
Կարվախալը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը մադրիդցիների հետ նվաճել է 22 տիտղոս, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հինգ գավաթ:
Այս մրցաշրջանում Կարվախալն անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։