Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվի մադրիդյան ակումբ։ Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Sky Sports հրատարակությունը հրապարակել է այն գումարը, որն անգլիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու տրանսֆերի համար։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալին» կվճարի մոտ 160 միլիոն եվրո, եթե Վինիսիուսը տեղափոխվի ԱՊԼ, ինչն այս տրանսֆերը կդարձնի երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։
Այս պահին ամենաթանկարժեք տրանսֆերը Նեյմարի տրանսֆերն է «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրո, երկրորդ տեղում Մբապեի տեղափոխությունն է «Մոնակոյից» փարիզյան ակումբ. այդ գործարքի գումարը կազմել է մոտ 180 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում բրազիլացին մադրիդյան ակումբի հետ նվաճել է 10 տիտղոս։