«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է 2023/2024 մրցաշրջանի ավարտին Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին։
«Կարծում եմ, որ նա այս լիգան շատ ավելի լավը դարձրեց: Առաջին հերթին նա յուրահատուկ անձնավորություն է՝ անհավատալի բնավորությամբ, խարիզմայով, իր գաղափարները փոխանցելու ձևով և խաղի հանդեպ կիրքով։
Նա մեծ ներդրում է ունեցել այս լիգայում, և ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա դա արել: Նա շատ հույզեր է դրել այս ամենի մեջ, և երբ տեսնում ես նրա մարդկային կողմը, բացատրում է հեռանալու իր որոշման պատճառները, խնդիրները և մեր աշխատանքի հետ կապված ամեն ինչ… Կարծում եմ՝ նա շատ դիպուկ խոսեց։
Երբ ինչ-որ մեկն արել է այնքան, որքան նա արել է այդ ֆուտբոլային ակումբի համար, պետք է հարգել նրա աշխատանքը և առաջին հերթին ասել՝ շնորհակալություն, քանի որ կարծում եմ, որ նա Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր մասնագետի ավելի լավն է դարձրել, իսկ առաջնությունը շատ ավելի գեղեցիկ և հարուստ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: