Լևերկուզենի «Բայերը» հույս ունի ավարտին հասցնել ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոյի տրանսֆերը մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը։ Այս մասին հայտնել է Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերը։
Ըստ աղբյուրի՝ կողմերին արդեն հաջողվել է անցկացնել բանակցությունների առաջին փուլը։
Ֆուտբոլիստը վճռական է տրամադրված և ցանկանում է փոխել ակումբը՝ նոր թիմում ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Ասենսիոն ՊՍԺ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Այս մրցաշրջանում վինգերը փարիզցիների կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։