Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կարող է գլխավորել «Բարսելոնան»։
Todofichajes-ի փոխանցմամբ՝ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անձամբ է խորհուրդ տվել կատալոնական ակումբի ղեկավարությանը ուշադրություն դարձնել Սկալոնիի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ Չավիի՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտնի դարձավ երկու օր առաջ։ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։
Լիոնել Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018թ.։ 2021 թվականին թիմը նրա գլխավորությամբ նվաճեց Ամերիկայի գավաթը։ 2022 թվականին Արգենտինայի հավաքականը հաղթեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունում։