Կոտ դ’Իվուարի հավաքականը Աֆրիկայի գավաթի մրցաշարի 1/8 եզրափակչում հաղթել է Սենեգալին՝ 1-1 (5:4՝ 11 մետրանոց):
4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Հաբիբ Դիալոն, 86-րդ րոպեին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հավասարեցրեց հաշիվը՝ իրացնելով 11 մետրանոցը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։
Կոտ դ՛Իվուարը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 5։4 հաշվով։
Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կհանդիպի Բուրկինա Ֆասո-Մալի զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ Սենեգալի հավաքականն Աֆրիկայի գավաթի գործող չեմպիոնն է։
Կաբո Վերդեի թիմը Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաղթել է Մավրիտանիային՝ 1-0։
Կաբո Վերդեի թիմը դուրս է եկել Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Մարոկկո-ՀԱՀ զույգի հաղթողի հետ։