Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դարձել է անգլիական «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպին փոխարինելու նոր թեկնածու: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, Ամորիմը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում հավակնորդների շորթ լիստում է: Սակայն մերսիսայդցիները հետաքրքրված են «Սպորտինգի» պաշտպաններ Ուսման Դիոմանդեով և Գոնսալո Ինասիոյով, և 39-ամյա մասնագետը կարող է համոզել խաղացողներին տեղափոխվել անգլիական ակումբ։
Ամորիմը գլխավորեց «Սպորտինգը» 2020 թվականի մարտին և 20 տարվա մեջ առաջին անգամ բերեց Պորտուգալիայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Ռուբենը նաև երկու անգամ նվաճել է Պորտուգալիայի գավաթը, մեկ անգամ՝ Պորտուգալիայի Սուպերգավաթը։