«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։
Երեկ՝ հունվարի 28-ին, «կարմիր սատանաները» հաղթեցին «Նյուպորտ Քաունթիին»։ «Ռոդնի Պարադ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով։
«Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ այս մրցաշրջանում գավաթ նվաճելու մեր հնարավորությունը Անգլիայի գավաթն է: Պետք է ամեն ինչ տանք եզրափակիչ դուրս գալու համար՝ քայլ առ քայլ, խաղ առ խաղ։ Բայց մենք գիտենք, որ որպեսզի մրցաշրջանն այնքան էլ վատ չթվա, մենք պետք է փորձենք նվաճել այս գավաթը, քանի որ այն կարևոր է մեզ համար:
Անցյալ տարի մենք եզրափակիչում էինք, բայց, ցավոք, չստացանք գավաթը։ Մենք գիտենք, թե որքան մեծ նշանակություն ունի Անգլիայի գավաթը մեր երկրպագուների, մեր ակումբի, մեր երկրի համար: Մենք գիտենք, թե որքան կարևոր է սա, և դա կարևոր է նաև մեզ համար, ուստի ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ և հաղթել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։