«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ծրագրել էր ակումբից հեռանալու մասին հայտարարել փետրվարի վերջին, երբ պետք է կայանար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին։
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Այս ընթացքում 44-ամյա մասնագետը կատալոնացիների հետ երկու գավաթ է նվաճել՝ Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը (երկուսն էլ՝ 2022/2023 մրցաշրջանում)։