Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն դժգոհ էր, որ երկու խաղ սկսեց պահեստայինների նստարանից, բայց պետք է ասեմ, որ նա անբասիր վերաբերմունք ուներ թիմի նկատմամբ։ Նա շատ գոլեր տոնեց Շվեյցարիայի դեմ խաղում, որը մենք հաղթեցինք 6-1 հաշվով, և տվեց այն ամենը, ինչ ուներ, երբ դուրս եկավ խաղադաշտ։ Եթե մենք հաղթեինք քառորդ եզրափակիչում, նա, հավանաբար, կվերադառնար մեկնարկային կազմում: Դա ուղղակի տակտիկական որոշում էր, և ինձ համար շատ դժվար էր։
Ես նրա հանդեպ մեծ ջերմություն ունեի և ունեմ, որը դուրս է ֆուտբոլից: Այսօր Ռոնալդուն վերադարձել է հիանալի մարզավիճակում՝ կանոնավոր խաղալով, ինչը չէր եղել աշխարհի առաջնությունից առաջ, և շատ գոլեր խփեց։ Ես շատ ուրախ եմ նրա համար: Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Պորտուգալիան ԱԱ-2022-ում դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ, որտեղ պարտվեց Մարոկկոյի հավաքականին (0:1):