Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
«Ես այս մասին արդեն խոսել եմ Քրիստոֆ Ֆրեյնդի («Բավարիայի» մարզական տնօրեն) հետ, ամեն ինչ լավ է։ Պայմանավորվեցինք նորից հանդիպել։ Տեսնենք, թե ինչ կլինի։
Երբ ընտանիք ունես, նրա փոխարեն էլ ես որոշումներ կայացնում։ Այս պահին մեզ մոտ ամեն ինչ շատ-շատ լավ է ընթանում։ Մյունխենում մենք մեզ հարմարավետ ենք զգում»,- մեջբերում է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին Bayern and Germany-ն։